211652_close_icon
views-count5153 դիտում article-date 11:35 31-01-2017

Թուրքական լրատվամիջոցները հայտնում են Սիրիայի նախագահ Ասադի հոսպիտալացման մասին

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը իշեմիկ կաթվածից հետո գտնվում է հիվանդանոցում։ Այդ մասին գրում է թուրքական Sabah թերթը։ Բացի այդ, Մերձավոր Արևելքում լուրեր են սկսվել շրջանառվել այն մասին, որ Ասադի դեմ մահափորձ է կատարվել։ ««Ալ-Ջազիրա» հեռուստաալիքի հայտնի հաղորդավար Ֆեյսալ ալ-Քասեմը Ասադի վիճակի մասին հայտնել է նաև Twitter-ի իր միկրոբլոգում, որ նա անկողին է ընկել, սակայն կոմայի մեջ չէ»,-ասված է հոդվածում։ Այդ մասին հայտնել են նաև լիբանանյան Al-Mustaqbal և սաուդյան Asharq al-Awsat թերթերը։ Սիրիական իշխանությունները, սակայն, հերքում են տեղեկությունը՝ հայտարարելով, որ Սիրիայի նախագահն առողջ է։

Նմանատիպ նյութեր