211652_close_icon
views-count2778 դիտում article-date 13:21 31-01-2017

Քվեբեկի մզկիթի ահաբեկչության կասկածյալին մեղադրանք է ներկայացվել

Կանադական ոստիկանությունը մեղադրանք է ներկայացրել Քվեբեկի մզկիթի վրա նախօրեին իրականացրած ահաբեկրական հարձակման կասկածյալ՝ 27-ամյա ուսանող Ալեքսանդր Բիսսոնեթթին, հաղորդում է BBC-ն։ Վերջինս մեղադրվում է 6 մարդկանց սպանության և ևս 5 հոգու սպանության փորձի մեջ։ Առաջիկայում նա կկանգնի դատարանի առաջ։ CBC News-ի փոխանցմամբ՝ Բիսսոնեթը Լավալի համալսարանում ուսւոմնասիրել է քաղաքագիտություն ու մարդաբանություն։ Բնակվում էր մզկիթից 3 կմ հեռավորության վրա տեղակայված ուսանողական հանրակացարանում։ Նրա հետ ոստիկանությունը ձերբակալել է ևս մեկ հոգու՝ Մոհամմեդ Հադիր անունով մարոկկացու։ Ներկա պահին նա որպես վկա է հանդես գալիս։

Նմանատիպ նյութեր