Ադրբեջանում հայտնել են իրենց բանակում զինծառայողի ինքնասպանության մասին
Հունվարի 29-ին սոցիալական ցանցերում օգտատերերի կողմից գրառումներ են հայտնվել Ադրբեջանի զինված ուժերի ծառայողի մահվան մասին։
Հայտնի է դարձել, որ Խանալի Ղարիբալի օղլու Ֆաթուլլաևը ինքնասպանություն է գործել Թովուզի շրջանի Էլիբեյլի գյուղից ոչ հեռու տեղակայված զորամասի հենակետում։
Տեղեկությունն վելի ուշ հաստատել է Ադրբեջանի ՊՆ-ն։
Շրջանառվում էր 2 վարկած, որոնցից մեկի համաձայն՝ Ֆաթուլլաևը ինքնասպանություն է գործել, իսկ մյուսի համաձայն, իբրև թե հնարավոր է՝ «սպանվել է հակառակորդի կրակոցից»։