211652_close_icon
views-count18074 դիտում article-date 23:51 28-01-2017

Ժամը 23։30-ի դրությամբ Տավուշի մարզի Իջևան, Դիլիջան քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 28-ի ժամը 23.30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Արագածոտնի և Շիրակի մարզերի գրեթե բոլոր գյուղական ավտոճանապարհները, Ջերմուկ-Վայք 3-6-րդ կմ-երը, Ջրաբեր-Ֆանտան, Նոր Գեղի-Լուսակերտ, Հատիս-Զովաշեն ավտոճանապարհները, Բերդ-Ճամբարակ, Մարալիկ-Քարաբերդ-Ձիթհանքով, Մ-1 ավտոճանապարհի Մարալիկ-Սառնաղբյուր հատվածը, Հ-21 ավտոճանապարհի Արթիկ-Մարալիկ, Արթիկ-Ալագյազ, Արթիկ-Պեմզաշեն-Մարալիկ, Մարալիկ Նորաշեն հատվածները և Ամասիա, Աշոցք ավտոճանապարհների բոլոր միջհամայնքային ճանապարհները: Դժվարանցանելի են Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ, Վարդենիսի տարածաշրջանի բոլոր միջհամայնքային ճանապարհները, Մ-4 ավտոճանապարհի Սևան-Դիլիջան 1-10 կմ-երը, Մ-1 ավտոճանապարհի Գյումրի-Աշոցք հատվածի 15-20 կմ-երը, Հ-17 ավտոճանապարհի Գյումրի-Արմավիր հատվածի 50-55-րդ կմ-երը, Հ-32 ավտոճանապարհի Գյումրի-Ամասիա հատվածի 14-20 կմ-երը, Մ-7 ավտոճանապարհի Գյումրի-Վանաձոր հատվածը, Մ-2 ավտոճանապարհի Սարավան-«Զանգեր» հատվածի 166-րդ կմ-ը և Կոտայքի, Սյունիքի, Տավուշի մարզերի բոլոր ճանապարհները: Արմավիրի մարզում, Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում, Կոտայքի, Շիրակի և Սյունիքի մարզերի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կոտայքի մարզի Չայնիի ոլորաններում առկա է մառախուղ: Վայոց ձորի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի, Լոռու մարզի Ստեփանավան, Սպիտակ, Ալավերդի, Տավուշի մարզի Իջևան, Դիլիջան քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում, բացի կցորդիչով ավտոմեքենաներից: *** Ճանապարհները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝ Դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը: Հադրութում, Մարտունիում, Լաչինում, Ասկերանում, Շուշիում և Ստեփանակերտում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Նմանատիպ նյութեր