211652_close_icon

Ժամը 23.00-ի դրությամբ Սյունիքի մարզի Գորիս, Քաջարան քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով

views-count9435 դիտում article-date 23:50 17-12-2016
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 17-ի ժամը 23.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Տիգրանաշենի ոլորանները, Սոթք-Քարվաճառ, Գյումրի-Վանաձոր, Վանաձոր-Ստեփանավան-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհները: «Չայնի» կոչվող ոլորաններին, Ապարան-Արագած, Ելփին-Զանգեր, Սարավան-Զանգեր, Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհներին, Սյունիքի միջմարզային, Տավուշի մարզային բոլոր, Անիի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սյունիքի մարզի Գորիս, Քաջարան քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: Ռուսաստանի Դաշնության հատվածում կան 515 կուտակված բեռնատարներ:

Նմանատիպ նյութեր