3519 դիտում
13:23 27-01-2017
Քննարկվել են հայ-քուվեյթյան տնտեսական կապերի հետագա զարգացմանն ուղղված հարցեր
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Քուվեյթի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նաուֆ Ալ Էնեզիին:
Շնորհավորելով դեսպանին դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ՝ վարչապետը հայտնել է ՀՀ կառավարության աջակցությունը երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացման և ամրապնդման գործում: Կարեն Կարապեպյանը բարձր է գնահատել Հայաստանի և Քուվեյթի միջև քաղաքական փոխգործակցությունը և կարևորել մեծ ներուժ ունեցող տնտեսական կապերի խորացումն ու ընդլայնումը:
«Առաջիկայում ստեղծվելու է ներդրումային հիմնադրամ, ուրախ կլինենք, որպեսզի երկու երկրների ներդրումային կառույցների միջև ծավալվի ակտիվ համագործակցություն: Պատրաստ ենք Ձեր միջոցով Քուվեյթի գործարարներին ներկայացնել Հայաստանի բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված մեր քայլերն ու ներդրումային ծրագրերի փաթեթները, կազմակերպել երկու երկրների տնտեսվարողների մասնակցությամբ հանդիպումներ ու քննարկումներ»,- նշել է վարչապետը: Կառավարության ղեկավարը դեսպանին առաջարկել է դիտարկել նաև Հայաստանի և Քուվեյթի միջև ուղիղ օդային հաղորդակցություն հաստատելու հարցը:
Նաուֆ Ալ Էնեզին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ պաշտոնավարման ընթացքում կանի ամեն ինչ՝ հայ-քուվեյթյան հարաբերությունների զարգացմանը նոր թափ հաղորդելու և դրանք էլ ավելի բարձր մակարդակի հասնցելու համար: Դեսպանը ևս կարևորել է տնտեսական կապերի խորացումը՝ ավելացնելով, որ Քուվեյթի ներդրումային հիմնադրամը հետաքրքրված կլինի հայաստանյան նոր ստեղծվելիք հիմնադրամի հետ համագործակցությամբ և ՀՀ-ում տարբեր ոլորտներում նախատեսվող ներդրումային ծրագրերի իրականացմամբ:
«Պատրաստ ենք քննարկել և Քուվեյթի բիզնես հատվածին ներկայացնել ՀՀ կառավարության ներդրումային փաթեթները՝ դրանց հետագա ընթացք տալու նպատակով»,- նշել է ՀՀ-ում Քուվեյթի նորանշանակ դեսպանը՝ ավելացնելով, որ Քուվեյթի էմիրի կողմից ստացել է Հայաստանի հետ բազմակողմ կապերի հետագա զարգացմանն ուղղված հանձնարարական, որի իրականացման նպատակով գործադրելու է անհրաժեշտ ջանքեր:
Նմանատիպ նյութեր
1892 դիտում
21:11 27-06-2018
Վարչապետը Շվեդիայի դեսպանի հետ քննարկել է հայ-շվեդական կապերի հետագա զարգացմանն ուղղված հարցեր
699 դիտում
20:26 18-05-2015
Քննարկվել են ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև տնտեսական կապերի զարգացմանն ուղղված հարցեր
Այս բաժնից
772 դիտում
21:05 23-11-2024
ԱԺ պատվիրակությունը, Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ, մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
781 դիտում
20:42 23-11-2024
Արևմտյան Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան»-ի հետ համադրելը քաղաքական ինքնասպանություն է. Լիլիթ Գալստյան
1030 դիտում
20:05 23-11-2024
«Արևմտյան Ադրբեջան»-ը չհամեմատել Արևմտյան Հայաստանի հետ․ Բաքվից արձագանքել են Փաշինյանին