Գագիկ Բեգլարյանը կլքի ՀՀԿ-ն եթե չգլխավորի Երևանի ավագանու ՀՀԿ ցուցակը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից ՀՀԿ շարքերը լքելուց վտանգ կա, որ այդ շարքերը գնալով կնոսրանան։
Մեզ հասած տեղեկություններով՝ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը Սերժ Սարգսյանի հետ նախօրեին ունեցած զրույցում զգուշացրել է՝ եթե ընթացիկ տարում Երևանի ավագանու ՀՀԿ ցուցակը չգլխավորի և չապահովի Երևանի քաղաքապետի պաշտոնը, ինքը՝ մեծ խմբով կհեռանա ՀՀԿ-ից»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]