211652_close_icon
views-count6599 դիտում article-date 22:04 06-04-2017

Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակը կգլխավորի Տարոն Մարգարյանը. Շարմազանով

Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակը կգլխավորի ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: ՀՀԿ խոսնակի փոխանցմամբ՝ կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով միասնական որոշվել է նաև, որ համամասնական ցուցակի 2-րդ համարը կզբաղեցնի միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը, 3-րդ համարը՝ Հովիկ Մուսայելյանը. Վերջինիս տեղեկացմամբ՝ ցուցակում ընդգրկված է ավելի քան 100 մարդ, այդ թվում՝ մշակույթի և սպորտի գործիչներ, գործող ավագանիներ, ինչպես նաև՝ նոր թեկնածուներ: «Մեր Երևան քաղաքի Հանրապետական թիմն ամբողջությամբ ընդգրկված է համամասնական ցուցակում: Մենք գնում ենք շարունակականության ճանապարհով, մենք պատրաստ ենք ազատ մրցակցության»,- ընդգծեց Շարմազանովը: Հարցին, թե շրջանառվում էր Գագիկ Բեգլարյանի անունը, որպես հնարավոր քաղաքապետի թեկնածուի, Շարմազանովը պատասխանել է, թե Գագիկ Բեգլարյանը մասնակցել է նիստին և կողմ է քվեարկել Տարոն Մարգարյանի թեկնածությանը. «Մենք բոլորս բարձր տրամադրությամբ պատրաստ ենք գնալ բարեփոխումների: Երևանի ավագանու ընտրություններին մեր հաջողությունը կլինի այդ բարեփոխումների լուրջ մասնիկը»: Նա նշեց նաև, որ խորհրդարան անցած ուժերի հետ ՀՀԿ-ն դեռևս կոալիցիա կազմելու հարց չի քննարկել. «Քանի դեռ ԿԸՀ-ն վերջնական գնահատական չի տվել և չի ամփոփել ընտրությունները, մենք կոռեկտ չենք գտնում խոսել այդ մասին»:

Նմանատիպ նյութեր