211652_close_icon
views-count6052 դիտում article-date 12:05 27-01-2017

Թուրքիան հիստերիայի մեջ է իր 8 զինվորականներին չարտահանձնելու մասին Հունաստանի որոշումից

Թուրքիայի իշխանությունները մեղադրել են Աթենքին, որ վերջինս «չի ցանկանում պայքարել ահաբեկչության դեմ» և հունական դատարանը չի թույլատրել Թուրքիային արտահանձնել նախորդ տարվա հուլիսի 15-ին ռազմական հեղաշրջման ժամանակ երկրից փախած 8 թուրք զինվորականներին, հաղորդում է BBC-ն։ Անկարան դատարանի որոշումն անվանել է «քաղաքականապես հւմնավորված որոշում»։ Նշենք, որ զինվորականները հրաժարվում են մեղավոր ճանաչել իրենց՝ պնդելով, որ Թուրքիա վերադառնալուն պես իրենց կյանքին վտանգ է սպառնալու։ Դատարանի դատավոր Գիորգոս Սակկասը հայտարարել է, որ ամենայն հավանականությամբ թուրք զինվորականների հետ հաշվեհարդար կտեսնեն Թուրքիայում, այդ իսկ պատճառով մերժել է թուրքական կողմի հայցը։

Նմանատիպ նյութեր