211652_close_icon
views-count1605 դիտում article-date 13:47 06-03-2015

Թուրքիան հայտնել է իրաքցի զինվորականներին մարզելու պատրաստակամության մասին

Թուրքիան առաջարկել է մարզել իրաքյան բանակի զինվորականներին: Այս մասին Բաղդադ կատարած այցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը: «Մենք իրաքյան իշխանություններին առաջարկել ենք մարզել իրենց բանակի զինվորականներին»,-ասել է Յըլմազը: Վերջինիս խոսքով՝ Իրաքում կայունության առկայությունը նշանակում է կայունություն նաև Թուրքիայի համար: Բացի այդ, Թուրքիան և Իրաքը համատեղ ռազմատեխնիկական հանձնաժողով ստեղծելու համաձայնագիր են ստորագրել:Հանձնաժողովւ զբաղվելու է իրաքյան բանակի կարիքներն արագ և առավելագույն կերպով բավարարելու հարցերով:

Նմանատիպ նյութեր