Ադրբեջանը հիստերիայի մեջ է. լատվիական դասագրքում Արցախը որպես անկախ պետություն է ներկայացված
Լատվիական «Համաշխարհային նոր աշխարհագրություն» դասագրքում, որը հրատարակվել է 2013 թվականին, Լեռնային Ղարաբաղը, ինչպես նաև Հարավային Օսիան և Աբխազիան, ներկայացված են՝ որպես անկախ պետություններ:
Դասագիրքը նախատեսված է միջին դասարանի աշակերտների համար:
Փաստը վրդովվեցրել է Ադրբեջանին, որը հայտարարել է, թե Լատվիայում Ադրբեջանի ԱԳՆ-ը և դեսպանատունը չեն կարող անտարբեր անցնել այս փաստի կողքով և քայլեր կձեռնարկեն: