2753 դիտում
22:26 09-05-2014
Կալիֆոռնիայի` ԼՂՀ-ն անկախ ճանաչելը Բաքվին գցել է հիստերիայի մեջ. տեսանյութ
Կալիֆոռնիան Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչել է որպես անկախ պետություն: Նահանգի օրենսդիր մարմնի լիագումար նիստը, Մայք Գատտոյի, Սքոթ Ուիլքի, Ադրին Նազարյանի, Խաչո Աչաջյանի ակտիվ ջանքերի շնորհիվ, ընդունել է հայկական երկրորդ հանրապետությունը ճանաչող բանաձևը: Փաստաթուղթն ընդունվել է բացարձակ մեծամասնությամբ` 70 կողմ, 1 դեմ ձայներով:
Կալիֆոռնիան դարձավ վերջին երկու տարում Արցախի անկախությունն ընդունած հինգերորդ նահանգը: Կալիֆոռնիայի` որպես ամերիկյան ամենահայտնի և ազդեցիկ նահանգներից մեկի այս որոշումը կարող է նախադեպ դառնալ մյուս նահանգների համար:
Կալիֆոռնիայում ԼՂՀ անկախությունը ճանաչելու նորությունը անակնկալի է բերել Բաքվին: Ադրբեջանի արտգործնախարարությունը շտապել է հայտարարել, որ ընդունված որոշումը չի կարող որևէ իրավական հետևանք ունենալ Ադրբեջանի համար: Ավելին, Բաքվի հայտարարության մեջ կա նաև Վաշինգտոնին ուղղված շանտաժ:
Պաշտոնական Բաքվի քարոզչամեքենան ներքին լսարանին փորձում է համոզել, որ առանձին նահանգների որոշումները չեն կարող ազդել ընդհանուր առմամբ ԱՄՆ դիրքորոշման վրա: Ադրբեջանական լրատվամիջոցները ընդհանրապես խուսափել են ներկայացնել ճանաչման բանաձևի վերաբերյալ տեղեկությունը:
Արցախի անկախությունը ընդունող ու Ղարաբաղին սատարող ամերիկյան նահանգների աշխարհագրությունը կտրուկ ընդլայնվել է, Ղարաբաղը ճանաչվեց Ամերիկայի և' արևելքում, և' արևմուտքում: Այս պահին Ղարաբաղը ճանաչել են նաև Մասաչուսեթսը, Ռոդ Այլենդը, Մեյնը և Լուիզիանան: Շքերթը սկսվել է երկու տարի առաջ:
Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/27600]armnewstv.am [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
14012 դիտում
15:55 24-08-2017
Ռուս հայտնի մեկնաբան Վասիլի Ուտկինի թվիթերյան գրառումը հիստերիայի մեջ է գցել ադրբեջանցիներին
1532 դիտում
10:55 17-02-2014
Ադրբեջանը հիստերիայի մեջ է. լատվիական դասագրքում Արցախը որպես անկախ պետություն է ներկայացված
Այս բաժնից
799 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
664 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
457 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը