211652_close_icon
views-count3258 դիտում article-date 09:37 27-01-2017

Վարչապետ Կարեն Կարապետյանը մտադիր է անձնական ներդրումներ կատարել Գյումրիում. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մտադիր է իր անձնական միջոցներից ներդրումներ կատարել Գյումրիում։ Այդ ներդրումները ուղղվելու են Գյումրիի կենտրոնում հին փողոցների վերականգնման ծրագրին։ Ըստ այդ ծրագրի Գյումրիի նշված հատվածում լինելու են հյուրանոցներ, ռեստորաններ, արհեստանոցներ, և այն դառնալու է գրավիչ վայր զբոսաշրջիկների համար։ Ենթադրվում է, որ այդ ծրագիրը մի կողմից կունենա բիզնես նպատակներ և կկարողանա ապահովել ներդրումների շահութաբերությունը, մյուս կողմից կցրի Գյումրիում առկա բարոյահոգեբանական ծանր մթնոլորտը։ Կարեն Կարապետյանը մտադիր է իր ներդրումները իրականացնել հրապարակայնորեն, և դրա նպատակը հնարավոր այլ ներդրողներին ներգրավելն է։ Վարչապետը շատ է ոգևորված այս ծրագրով։ Նկատենք, որ Գյումրիի բնակչությունը պաշտոնական վիճակագրությամբ ամենաաղքատն է այլ քաղաքների բնակչության համեմատ։ Այստեղ աղքատ է համարվում բնակչության մոտ կեսը։ Թե որքանով է հաջողված այս ծրագիրը բիզնես տեսանկյունից և որքանով կազդի բարոյահոգեբանական մթնոլորտի վրա, կերևա ապագայում, երբ այն կիրականացվի։ Եթե, իհարկե, իրականացվի»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր