Կարեն Կարապետյանը Շվեյցարիա այցի ժամանակ զբաղվել է նաև անձնական գործերով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետի Դավոս այցը շարունակում է քննարկման առարկա մնալ:
Վարչապետը Շվեյցարիայի Դավոս քաղաքում՝ համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում հասցրել է հանդիպել մի շարք պետությունների իր պաշտոնակիցների, բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:
Սակայն, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, Կարեն Կարապետյանը Շվեյցարիա այցի ժամանակ զբաղվել է նաև իր անձնական բիզնեսի խնդիրներով:
Գաղտնիք չէ, որ Կարեն Կարապետյանի ընտանիքը թանկարժեք ժամացույցների արտադրությամբ է զբաղվում, որի մեխանիզմները հիմնականում ներկրվում են հենց Շվեյցարիայից, իսկ Հայաստանում զբաղվում են դրանց հավաքմամբ: Խոսքը «Կրբեդանց» ՓԲԸ-ի մասին է, որը մաս է կազմում Շվեյցարիայում գրանցված և տարբեր երկրներում ներկայացուցչություններ ունեցող Kerbedanz բրենդի:
Հավելենք, որ ընկերության անվանումը վերցված է Կարապետյանների ազգանվան՝ ղարաբաղյան արտասանության տարբերակից»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]