4065 դիտում
10:07 07-12-2016
Ռուսահայ գործարարները խոստանում են ՀՀ ԱԺ ընտրություններից հետո ներդրումներ կատարել Հայաստանում. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Իշխանությունը պատրաստվում է ներդրումային հիմնադրամի մեկնարկը տալ 2017թ. ընտրություններից հետո։ Վարչապետ Կ. Կարապետյանը հայտարարել էր, որ կառավարությանը ժամանակավորապես իր վրա պետք է վերցնի ներդրումային ակտիվության խնդիրը։
«Հենց այդ նպատակով մենք ստեղծելու ենք հատուկ ներդրումային հիմնադրամ, որը կնպաստի Հայաստանում տնտեսական նախագծերի արագ ձևավորմանն ու զարգացմանը»,– ասել էր Կարեն Կարապետյանը։ Քանի որ նախընտրական շրջանը ներդրումների և նման հիմնադրամներում գումարներ ներդնելու համար բարենպաստ չէ, իշխանությունները ծրագրում են դա անել 2017թ. ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո։
Իսկ այդ հիմնադրամում գումարներ ներդնելու համար իշխանությունները պայմանավորվածություն կամ նախնական խոստում ունեն սփյուռքահայ, մասնավորապես ռուսաստանահայ գործարարներից։ Այդ առումով ամենամեծ գումարը խոստանում է տալ Սամվել Կարապետյանը։ Նշենք, որ դա գործարարների կողմից պարզապես գումար տալ չէ. այդ գումարը Հայաստանում ներդրվելու է որոշ բիզնես ծրագրերում և ներդնողներին եկամուտ է ապահովելու»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
5058 դիտում
10:38 28-03-2017
Ռուսահայ մեծահարուստները Ռուսաստանում խնդիրներ ունեն և չեն պատրաստվում Հայաստանում ներդրումներ անել. «Ժամանակ»
11228 դիտում
20:25 20-07-2017
Կորեացի գործարարները հետաքրքրված են Հայաստանում ներդրումներ իրականացնելու հարցում
Այս բաժնից
2032 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9112 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2155 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան