211652_close_icon
views-count9167 դիտում article-date 21:44 07-07-2017

Արաբ գործարար Աթեք Մոհամեդ Մեսֆեր Ալդահերին մտադիր է ներդրումներ կատարել Հայաստանում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հուլիսի 7-ին ընդունեց Արաբական Միացյալ էմիրությունների մի խումբ գործարարների՝ Աթեք Մոհամեդ Մեսֆեր Ալդահերիի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը: Արաբ գործարարները նշեցին, որ նպատակ ունեն Հայաստանում մի շարք ծրագրեր իրականացնել, այդ թվում՝ նաև տրանսպորտի ոլորտում: «Հայաստանում մենք տեսնում ենք դրական միջավայր ներդրումներ կատարելու համար։ Այստեղ աշխատելով՝ նպատակ ունենք նաև աշխատատեղեր ստեղծել Հայաստանի քաղաքացիների համար»,- ասաց Աթեք Մոհամեդ Մեսֆեր Ալդահերին ։ Գործունեության շրջանակների առնչությամբ նշվեց, որ հարուստ փորձ ունեն ճանապարհաշինության, մասնավորապես՝ մայրուղիներ և երկաթուղիներ կառուցելու, կամրջաշինության ոլորտներում։ Խոշոր ծավալի ծրագրեր են իրականացվել Չինաստանում, Ռուսաստանում, Իրաքում և այլ պետություններում: Նախարար Վահան Մարտիրոսյանը գործարարներին առաջարկեց համագործակցության հնարավոր մի քանի տարբերակներ, այդ թվում՝ տրանսպորտային համակարգեր ստեղծելու, Երևանից Դիլիջան արագընթաց երկաթուղի, «Զվարթնոց» օդանավակայանը մայրաքաղաքին կապող արագընթաց նոր ճանապարհ կառուցելու ուղղությամբ։

Նմանատիպ նյութեր