Դոնալդ Թրամփը պաշտպանել է Բարաք Օբամային
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը սարսափելի է համարել այն, որ Wikileaks-ի իրազեկիչ և ԱՄՆ-ի զինված ուժերի նախկին ծառայող Բրեդլի Մեննինգը, ում պատիժը նախկին նախագահ Բարաք Օբաման մեղմել է, այժմ Օբամային անվանում է «թույլ ղեկավար»։
Այդ առնչությամբ Թրամփը Twitter-ի միկրոբլոգում [url=https://twitter.com/realDonaldTrump?lang=ru]գրառում [/url]է կատարել, որում ասվում է «Երախտամոռ, դավաճան Բրեդլի Մեննինը, ով երբեք չպետք է դուրս գա բանտից, այժմ Բարաք Օբամային անվանում է թույլ առաջնորդ։ Ահավոր է»։