Պուտինը չի հարգում Բարաք Օբամային. Դոնալդ Թրամփ
Ամերիկացի գործարար, բիզնես մագնատ, հեռուստատեսային դեմք, քաղաքական գործիչ և այժմ նաև ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հեռուստակոնֆերանսներից մեկի ժամանակ հայտնել է, որ նրա կարծիքով` Ուկրաինան պետք է ավելի շատ աջակցություն ստանա ԱՄՆ-ից:
«Մեր նախագահն այդքան էլ ուժեղ չէ և նա չի անում այն, ինչ պետք է անի Ուկրաինայի համար»,- ասել է Դ. Թրամփը:
ԱՄՆ նախագահի թեկնածուն կարծիք է հայտնել նաև, որ Պուտինը չի հարգում Բարաք Օբամային: