Էրդողանը իր գլխին կուտակվող «սև ամպերի» համար մեղադրել է Բարաք Օբամային
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիթփ Էրդողանը, ում գլխին սկսել են [url=https://shamshyan.com/hy/article/140225115126/]«սև ամպեր» [/url]կուտակվել, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հեռախոսազրույցի ժամանակ մեղադրել է նրան Ֆեթուլլահ Գյուլենի գործողություններին սատարելու մեջ:
Ավելի վաղ Էրդողանը գյուլենական շարժումն անվանել էր «զուգահեռ կառույց», որը ջանք չի խնայում Թուրքիայում իր «ստոր ծրագրերն» իրագործելու համար:
Հիշեցնենք, որ այս գւշեր համացանցում տարածվել է Էրդողանի և նրա որդու՝ Բիլալ Էրդողանի դեկտեմբերյան հեռախոսազրույցները, որոնցում Էրդողան հայրը որդուն հրահանգում էր անհապաղ դուրս բերել իրենց տանը պահվող 1 մլրդ դոլարը և 30 մլն եվրոն:
Էրդողանի ադմինիստրացիան հասցրել է հայտարարել, որ այդ ամենը սուտ է: