«Ռեալը» իր խորհրդանիշից հանել է խաչը` Մերձավոր Արևելքի մահմեդական երկրների համար
«Ռեալը» իր խորհրդանիշից հանել է խաչը` Մերձավոր Արևելքում իր արտադրանքն իրացնելու համար:
Արաբական Էմիրություններում տեղակայված Marka ընկերությունը ձեռք է բերել «Ռեալի» խորհրդանիշով արտադրանքի և վաճառքի իրավունքները Մերձավոր Արևելքի երկրներում` ԱՄԷ-ում, Սաուդյան Արաբիայում, Կատարում, Քուվեյթում, Բահրեյնում և Օմանում:
Համաձայն գործարքի, «Ռեալը» կրոնական պատճառներով համաձայնվել է խորհրդանիշի վրա պատկերված արքայական թագից հանել խաչը:
«Պարսից ծոցի երկրներում պետք է զգույշ լինել, քանի որ այստեղ շատ զգայական են վերաբերվում խաչի պատկերով իրերին», հայտարարել է Marca ընկերության փոխնախագահ ալ-Մհեիրին:
Նշենք, որ խաչը հանված է միայն այն արտադրանքից, որն իրացվելու է Մերձավոր Արևելքի երկրներում: Ակումբի բուն խորհրդանիշը կմնա առանց փոփոխության:


