10129 դիտում
16:23 25-01-2017
Քուվեյթում արքայազնի են կախաղան բարձրացրել
Քուվեյթում մահապատիժ է ի կատար ածվել 7 հոգու նկատմամբ, որոնց թվում էր կառավարող թագավորական ընտանիքի արքայազններից մեկը, հաղորդում է KUNA գործակալությունը։
Մահապատիժներն իրականացվել են կախաղանի միջոցով։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ արքայազն Ֆայսալ Ադբուլլահ ալ-Ջաբար ալ-Սաբահը մեղադրվում էր սպանություն ծրագրելու, ինչպես նաև անօրինականորեն զենք պահելու մեջ։
Կախաղան բարձրացվածների մեջ էր նաև տնային սպասուհի Ջակաթիա Փավան, ում մեղադրանք էր առաջադրվել իր գործատերերի 22-ամյա դստերը սպանելու համար։ Կինը կտրականապես հերքում էր իր մեղսավորությունը։ Վերջինս Ֆիլիպինների քաղաքացի էր հանդիսանում, ինչի հետ կապված այդ երկրի իշխանությունները դիմել էին Քուվեյթի իշխանություններին՝ խնդրելով ներում շնորհել կնոջը։
Կախաղան են բարձրացվել նաև Եգիպտոսի 2 քաղաքացիներ, Բանգլադեշի, Եթովպիայի և Քուվեյթի 1-ական քաղաքացիներ։ Վերջին անգամ Քուվեյթում զանգվածային մահապատիժ էր կիրառվել 2013 թվականին։ Այդ ժամանակ կախաղան էին բարձրացրել 3 արտասահմանցիների։
Նմանատիպ նյութեր
2994 դիտում
12:20 26-04-2014
Իրանում դատախազի սպանության մեջ մեղադրվող 3 քաղաքացու կախաղան են բարձրացրել
3912 դիտում
09:51 10-03-2015
«Իսլամական պետություն»-ը կախաղան է բարձրացրել իր 20 անդամներին
2056 դիտում
10:34 30-07-2015
Հնդկաստանում 20 տարվա բանտարկությունից հետո կախաղան են բարձրացրել 13 ահաբեկչությունների հեղինակին
Այս բաժնից
895 դիտում
20:47 26-11-2024
Իսրայելական ինքնաթիռները ինտենսիվ ռմբակոծություններ են իրականացնում Բեյրութում
799 դիտում
19:59 26-11-2024
Թրամփը սպառնում է մաքսատուրքեր սահմանել Մեքսիկայի և Կանադայի դեմ
772 դիտում
19:09 26-11-2024
ՀԱՊԿ երկրների ղեկավարները սահմանափակ ձևաչափով կքննարկեն անվտանգության հարցեր