Հնդկաստանում 20 տարվա բանտարկությունից հետո կախաղան են բարձրացրել 13 ահաբեկչությունների հեղինակին
Հնդկաստանում մահապատժի է ենթարկվել Յաղուբ Մեմոնը, ով մեղավոր էր ճանաչվել 1993 թվականին Մումբայ քաղաքում իրականացված մի շարք ահաբեկչությունների կազմակերպման մեջ, որոնց հետևանքով 257 մարդ էր զոհվել:
Նրան կախաղան են հանել Նագփուր քաղաքի բանտում, հաղորդում է BBC-ն: Նախորդ շաբաթ Հնդկաստանի Գերագույն դատարանը մերժել էր Մեմոնին ներում շնորհելու միջնորդությունը:
1993 թ-ին Մումբայում միանգամից 13 պայթյուն էր որոտացել: Վիրավորվել էր 1000-ւց ավելի մարդ: Պայթուցիկ սարքերը տեղադրվել էին ավտոմեքենաների մեջ, որոնք կայանվել էին մարդաշատ վայրերում: