Իրանում դատախազի սպանության մեջ մեղադրվող 3 քաղաքացու կախաղան են բարձրացրել
                        Այսօր առավոտյան Իրանի Սիսթան և Բելուջիսթան նահանգի Զաբուլ քաղաքում հրապարակավ կախաղան է բարձրացվել 3 մարդ: Վերջիններս մեղավոր են ճանաչվել նույն նահանգի դատախազ Մուսա Նուրիի սպանության մեջ: 
Դատախազը, ինչպես նաև նրա վարորդը սպանվել էին ավտոմեքենայի մեջ 2013 թվականի նոյեմբերին տեղի ունեցած զինված հարձակման հետևանքով: Ումիդ Փիրիին, Իման Գոլավիին և Ալիռեզա Դեհմարդարիին մահապատժի ենթարկելու վճիռը կայացվել էր այս տարվա մարտին: 
Հետաքննությունը 10-ից ավելի կասկածյալների նկատմամբ շարունակվում է:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

