«Իսլամական պետություն»-ը կախաղան է բարձրացրել իր 20 անդամներին
Իրաքյան Խոիջա քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության անդամները կախաղան են բարձրացրել կազմակերպության 20 անդամների: Այդ մասին հաղորդել է France Press գործակալությունը:
Տեղեկությունների համաձայն՝ կախաղան հանվածները եղել են ջիհադիստների շարքերից և մտադիր էին նրանց հետ մասնակցել հյուսիսային Քըրքուք քաղաքի մարտերին:
Կախաղանի լուսանկարները ահաբեկիչները տարածել են համացանցում: