5324 դիտում
10:51 25-01-2017
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքի գնորդ չկա. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքի վաճառքի հարցը դեռ մնում է օդից կախված։ Նշենք, որ անցած տարվա նոյեմբերի 14-ին նշանակված էր նախարարության շենքի առաջին աճուրդը։ Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նախարարության շենքի աճուրդը չի կայացել՝ հայտ չլինելու պատճառով։ Այժմ հայտնի չէ, թե կառավարությունն ինչ է պատրաստվում ձեռնարկել նախարարության շենքի հետ։ Մեզ տեղեկություններ հասան այն մասին, որ առաջիկայում կառավարությունը տվյալ շենքի հետ կապված նոր որոշում պետք է ընդունի։
Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ այդ շենքը ցանկանում է գնել «Ռոստելեկոմ» ընկերությունը, որի հայաստանյան ներկայացուցչության գլխամասային գրասենյակը գտնվում է հենց նույն նախարարության հարևանությամբ՝ նույն շենքում։
Ըստ որոշ տեղեկությունների՝ այժմ բանակցություններ են գնում շենքի հնարավոր գնորդներ ձեռք բերելու ուղղությամբ։ Ի դեպ, տեղեկացնենք, որ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքի գնահատված արժեքը կազմում Է 13 մլրդ 223 մլն 413 հազար դրամ։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության հոկտեմբերի 6-ին տեղի ունեցած նիստում որոշվել էր նշված նախարարության շենքը դասական աճուրդով օտարել։ Եվ նախարարության շենքի հաջորդ աճուրդին գույքի գնահատված արժեքը 10 տոկոսով չի նվազելու, ինչպես մյուս՝ ավտոմեքենաների, հողատարածքների դեպքում է լինում։ Տեղեկացնենք, որ աճուրդի հաղթող ընկերությունը պարտավոր է վճարել գույքի՝ 2520 քառակուսի մետր մակերես տարածքի կադաստրային արժեքը՝ 151 մլն 226 հազար դրամը։ Գույքն օտարելուց հետո այն գնորդին կհանձնվի պայմանագրի կնքումից հետո՝ եռամսյա ժամկետում»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
5005 դիտում
19:50 04-11-2016
Հետադարձ կապ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի պատասխանատուների հետ
4064 դիտում
09:14 08-10-2016
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նորանշանակ նախարարի պատկառելի հարստությունը. «Ժողովուրդ»
Այս բաժնից
976 դիտում
07:29 20-11-2024
«Արթկոսմեդ»-ում վերսկսել են վիրահատությունները. տեսչական գործողություններ չեն իրականացվել. «Ժողովուրդ»
1192 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը