7888 դիտում
16:45 24-01-2017
Նոր նշանակումներ են տեղի ունեցել դատախազությունում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ գլխավոր դատախազությունում այսօր տեղի է ունեցել Արդարադատության ակադեմիայի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը, որին զուգահեռ շրջանավարտները ստացել են նաև ՀՀ դատախազության ստորոբաժանումներում դատախազի պաշտոնին նշանակման հրամանները:
Շնորհավորելով արդեն նորանշանակ դատախազներին՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդգծել է դատախազի աշխատանքի կարևորությունը, նշելով որ երիտասարդ կադրերից ակնկալվում է ակտիվ ու նախաձեռնողական գործունեություն՝ ի նպաստ դատախազության համակարգի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը՝ օրինականության ամրապնդման, մարդու իրավունքների անշեղ պաշտպանության գործում: ՀՀ գլխավոր դատախազը կարևորել է հատկապես ՀՀ զինվորական դատախազության ստորաբաժանումներում աշխատանքը, նշել, որ այն պահանջում է առավել պատասխանատու և նրբանկատ մոտեցում:
Նորանշանակ դատախազներին շնորհավորել է նաև ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, վստահություն հայտնելով, որ ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները կուղղվեն իրավական պետության ամրապնդմանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
Նմանատիպ նյութեր
1574 դիտում
12:12 05-01-2023
Աննա Վարդապետյանի հրամաններով դատախազությունում տեղի են ունեցել կադրային նշանակումներ
1276 դիտում
09:43 16-09-2023
Աննա Վարդապետյանի հրամաններով Դատախազությունում կադրային նշանակումներ և փոփոխություններ են տեղի ունեցել
877 դիտում
21:20 28-04-2023
Արցախի դատախազությունում նոր նշանակումներ են կատարվել
Այս բաժնից
397 դիտում
18:10 16-05-2024
ՍԴ նախագահն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավարին
400 դիտում
17:38 16-05-2024
Փաշինյանն ու ԵՄ առևտրի գծով հանձնակատարը անդրադարձել են «Խաղաղության խաչմերուկ» նախագծին