211652_close_icon
views-count1916 դիտում article-date 12:12 05-01-2023

Աննա Վարդապետյանի հրամաններով դատախազությունում տեղի են ունեցել կադրային նշանակումներ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 29-ի, 30-ի և 2023 թվականի հունվարի 3-ի, 4-ի հրամաններով՝ դատախազությունում տեղի են ունեցել կադրային նշանակումներ:

Մասնավորապես՝

·         Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Վահե Սարգսյանը նշանակվել է Երևանի կայազորի զինվորական դատախազի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով Զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի ավագ դատախազի պաշտոնից:

·         Երկրորդ դասի խորհրդական Դավիթ Զիլֆիմյանը նշանակվել է Գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնից:

·         Զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Գևորգ Ավետիսյանը փոխադրվել է Զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի ավագ դատախազի պաշտոնին:

·         Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արծրուն Խաչատրյանը փոխադրվել է Սևանի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին:

·         Արմավիրի մարզի դատախազության դատախազ, երրորդ դասի խորհրդական Գուրգեն Գուրգենյանը փոխադրվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին:

·         Կոտայքի մարզի դատախազի տեղակալ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արթուր Մելիքյանը փոխադրվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալի պաշտոնին:

·         Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ, առաջին դասի խորհրդական Արմեն Երիցյանը փոխադրվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ -Զեյթուն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին:

·                      Արարատի մարզի դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արմեն Կարապետյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:    

Հանրային կապերի բաժին

Նմանատիպ նյութեր