«Բարսելոնան» Մեսիին նոր պայմանագիր է առաջարկելու
«Բարսելոնայի» նախագահ Ժոզեպ Բարտոմեուն հարձակվող Լիոնել Մեսիի համար նոր պայմանագիր է պատրաստել, որը նախատեսված է մինչև 2022 թվականը:
Մեսիի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է 2018 թվականի ամռանը: Նրա աշխատավարձը` հարկերը հանելուց հետո, կազմում է 22 մլն եվրո: Ընդ որում, կատալոնացիներն արդեն նոր պայմանագրեր են ստորագրել Լուիս Սուարեսի և Նեյմարի հետ` մինչև 2021 թվականը:
Բարտոմեուն մտադիր է նախ Մեսիի հետ հանդիպել, այնուհետև շարունակել բանակցությունները արգենտինացու հոտ` Խորխեի հետ: