211652_close_icon
views-count4330 դիտում article-date 13:12 10-10-2015

«Բարսելոնան» իր զորակցությունն է հայտնել Մեսիին

«Բարսելոնան» հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ զորակցություն է հայտնել հարձակվող Լիոնել Մեսիին, որին պետական մեղադրողը 2007-2009թթ. հարկերից խուսափելու համար պահանջել էր 22 ամսվա ազատազրկում: ««Բարսելոնան» իր զարմանքն է հայտնում մեղադրողների երկերեսանիության առթիվ: Սեպտեմբերի 25-ին որոշում կայացվեց Մեսիի վրայից հանել մեղադրանքները, իսկ հիմա պետական մեղադրողը ճիշտ հակառակն է ասում: «Բարսելոնան» այս անչափ անսովոր իրավիճակում հայտնում է իր աջակցությունն ու համերաշխությունը Լիոնել Մեսիին և նրա ընտանիքին: Ակումբը կշարունակի այս գործում խաղացողին իրավական և ֆինանսական աջակցություն ցուցաբերել: «Բարսելոնան» դատապարտում է գործին չառնչվող որոշումները: Դա վնասում է ակումբի հեղինակությանը, նրա կայունությանն ու մարզիկներին: Ակումբը ավելի ակտիվ կպայքարի իր իրավունքների համար», նշված է կատալոնական ակումբի պաշտոնական կայքում:

Նմանատիպ նյութեր