8419 դիտում
17:09 22-01-2017
ԼՂՀ ոստիկանության պետը ամփոփեց ճանապարհային ոստիկանության վարչության 2016թ. ծառայողական գործունեությունը
Սույն թվականի հունվարի 20-ին ԼՂՀ ոստիկանությունում ճանապարհային ոստիկանությունում ամփոփվեց ճանապարհային ոստիկանության 2016թ. ծառայողական գործունեությունը:
Խորհրդակցությունը ղեկավարում էր ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը:
Մասնակցում էր ճանապարհային ոստիկանության վարչության անձնակազմը:
Հիմնական զեկույցով հանդես եկավ ճանապարհային ոստիկանության վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Իգոր Օհանյանը:
Հաշվետու ժամանակաշրջանում Հանրապետության տարածքում գրանցվել է 61 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով զոհվել է 11 և վիրավորվել` 69 մարդ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ 73 պատահարի, 12 զոհի և 85 վիրավորի դիմաց: Ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է 12-ով, զոհերի քանակը` նվազել 1-ով, իսկ վիրավորների թիվը` նվազել 16-ով:
Ճանապարհատրանսպորտային պատահարների առաջացման պատճառների վերլուծությունը ցույց է տալիս, որ գրանցված պատահարներից 5-ը տեղի է ունեցել անսթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու, 12-ը՝ արագության գերազանցման և ոչ ճիշտ արագության ընտրության, 24-ը` վարորդների անուշադրության և ՃԵԿ-ի այլ խախտումների, 7 դեպք գրանցվել է հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու, 6 դեպք` հետիոտնի կողմից ՃԵԿ-ի խախտման, 2 դեպք` ղեկին քնելու, 1 դեպք` ճանապարհների անբավարար վիճակի և 2-ական դեպք` նշանների և գծանշումների պահանջների անտեսման ու տրանսպորտային միջոցի անսարքության պատճառով:
ԼՂՀ ոստիկանության պետը, ըստ շրջանների մեկ առ մեկ վերլուծելով և հրապարակելով արձանագրած ցուցանիշները, պատասխանատուների ուշադրությունը ևս մեկ անգամ սևեռեց ճանապարհային երթևեկության այնպիսի կանոնների, ինչպիսիք են՝ առանց վարորդական իրավունքի, սահմանված արագության գերազանցմամբ և անսթափ վիճակում տրանսպորտային միջոցները վարելու կոպիտ խախտումներին՝ պահանջելով անհանդուրժող լինել դրանք կատարողների նկատմամբ:
«Հանրապետություն ներկրվող տրանսպորտային միջոցների աճին զուգահեռ ավելի է ծանրաբեռնվում ճանապարհային ոստիկանության ծառայությունը, ուստի պահանջվում է ջանքեր ներդնել երթևեկության անվտանգության ապահովման համար: Նորություն չէ, որ ոստիկանության գործունեության վերաբերյալ հասարակության գնահատականը հիմնականում պայմանավորվում է հենց Ձեր ծառայությամբ, քանի որ արտաքին ծառայություն իրականացնող այն ստորաբաժանումն եք, որն ամենօրյա շփման մեջ է մեր համերկրացիների հետ: Շիտակություն դրսևորեք բոլորի նկատմամբ՝ եղեք արդարամիտ Ձեր գործողություններում և խստապահանջությունը միախառնեք պարզ մարդկային հոգատարությամբ», - նշեց ոստիկանության պետը:
«Լավ» գնահատականի արժանացնելով ոստիկանության ճանապարհային ոստիկանության 2016թ. ծառայողական գործունեությունը՝ ոստիկանության պետը նշեց, որ ճանապարհային ոստիկանության գործունեությունում առկա ձեռքբերումները՝ մասնավորապես երթևեկության մասնակիցների հանդեպ ցուցաբերվող անաչառ վերաբերմունքը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունից և արտերկրից ժամանող հյուրերի նկատմամբ հոգատարությունն ու սրտացավությունը գնահատվում են ինչպես հասարակության, այնպես էլ Արցախի Հանրապետության իշխանությունների կողմից:
Նմանատիպ նյութեր
7490 դիտում
21:50 21-01-2017
ԼՂՀ ոստիկանության պետը ամփոփեց ոստիկանության քննչական վարչության 2016թ. ծառայողական գործունեությունը
7502 դիտում
23:09 21-01-2017
Ամփոփվեց ԼՂՀ ոստիկանության քրեակատարողական վարչության 2016թ. օպերատիվ-ծառայողական գործունեությունը
Այս բաժնից
1018 դիտում
23:54 24-11-2024
Վրաստանի ընդդիմությունը հանրահավաք է սկսել Թբիլիսիի կենտրոնում
907 դիտում
21:19 24-11-2024
Ուրուգվայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է
988 դիտում
19:01 24-11-2024
Վրաստանի խորհրդարանում նոյեմբերի 25-ին անվտանգության դեղին մակարդակ է գործելու