Աստանայում ընթանալիք միջսիրիական բանակցություններին կմասնակցեն նաև Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները
Աստանայում կկայանան միջսիրիական հարցով բանակցություններ, որոնց կմասնակցեն նաև Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի զինվորական ներկայացուցիչները։ Այդ մասին հայտնում է Ria Novosti-ն՝ հղում անելով իր դիվանագիտական աղբյուրին։
Ըստ գործակալության՝ վերջիններս հանդես կգան որպես Սիրիայում հրադադարի ռեժիմի երաշխավորներ։
«Աստանայի բանակցություններում խոսվելու է կոնկրետ հրադադարի ռեժիմի մասին։ Այս պահին համաձայնագիրը վերամշակվում է փորձագետների մակարդակով Անկարայում, իսկ հետո կհաստատվի Աստանայում»,-ասել է աղբյուրը։
Բացի այդ, Անկարայում ընթանում են բանակցություններ՝ ՌԴ-ի և Թուրքիայի զինվորական գերատեսչությունների և Սիրիայի ընդդիմության միջև։ Նշվում է, որ Սիրիայի հարցով համաձայնությունների հարցում շահագրգռվածություն են ցուցաբերում տարբեր երկրներ, մասնավորապես, ԱՄՆ-ն, Սաուդյան Արաբիան, Քաթարը։