59986 դիտում
20:50 21-01-2017
Ինչպե՞ս է ավելի քան 20 տարի ՊՆ-ում աշխատող կին զինվորականը անչափահաս երեխայի և թոշակառու մոր հետ կանգնել դրսում հայտնվելու վտանգի առաջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երևան քաղաքի Դավիթ Մալյան փողոցի նրբանցք 6 շենքի բնակչուհի, 50-ամյա Վիկտորյա Բադիկյանին խարդախության ճիրաններում հայտնվելու պատճառով ստիպում են տարեց մոր և անչափահաս երեխայի հետ միասին ազատել բնակարանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բանն այն է, որ նա 2014 թվականին սոցիալական ծանր պայմաններում հայտնվելով, որոշում է թողնել զինվորականի աշխատանքը (Աշխատում է ՊՆ-ում արդեն 20 տարի) և թոշակառու մոր ու որդու հետ մեկնել Եվրոպա: Համածառայակիցներից մեկը, առաջարկում է, որ այդ հարցերով զբաղվի իր ընկերը և նրանց ուղարկի Ֆրանսիա. այնտեղ բնակարան տրամադրեն և աշխատանքի հարցերը կարգավորեն:
Այս ամենի համար առաջարկում է բնակարանը վաճառեն իր եղբոր վրա և իրենք միասին կկարգավորեն մեկնելու հարցերը, պահանջում, որ բանակարանը անվանափոխեն իր եղբոր անունով և քանի որ տան տերերը կուրորեն հավատում էին նրան՝ կատարում են պահանջները:
[color=#EF2929]
Shamshyan.com-[/color]ի հետ զրույցում Վիկտորյան ասաց, որ մեկնել են Ֆրանսիա, սակայն 9 օր դրսում գիշերելուց և ոչ մի սպասելիք չարդարանալուց հետո կրկին վերադարձել են Հայաստան: Ավելացրեց, որ դիմել են դատարան, սակայն արդարությունը չեն կարողանում վերականգնել և հունվարի 27-ին կայանալու է վերջին դատական նսիտը:
Վերջում խնդրեց պատկան մարմիններից, որ իր խնդրին արդարացի լուծում տան և ինքը թոշակառու մոր և անչափահաս երեխայի հետ դրսում չհայտնվի խարդախների պատճառով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+