211652_close_icon
views-count159340 դիտում article-date 09:45 02-09-2017

ՀՀ վաստակավոր արտիստուհին հայտնվել է անելանելի իրավիճակի մեջ. նա զրկվել է ամբողջ ունեցվածքից և այժմ կանգնած է դրսում հայտնվելու վտանգի առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայտնի դերասանուհի, բազմաթիվ մրցույթների դափնեկիր, ՀՀ վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանը դարձել է խաբեության զոհ: Հանուն հարազատ եղբոր ընտանիքի՝ կորցնելով ամբողջ ունեցվածքը, ոսկեղենը, հիմա էլ կանգնած է բաց երկնքի տակ մնալու վտանգի առաջ: [color=#CC0000]SHAMSHAYN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում նա ասաց. «Տարիներ առաջ հարազատ եղբայրս իր տղայի հարսանիքի համար մի կնոջից տոկոսով գումար է վերցնում, սակայն տոկոսները գնալով կուտակվում են և դառնում մի կլորիկ գումար: Եղբայրս չի կարողանում հետ վճարել այդ գումարը ու կինը, ով գումարը տվել էր, սկսում է փորձեր անել՝ տիրանալ նրա տներին և նրանց ամբողջ ունեցվածքին, իսկ աշխատավարձների վրա կալանք է դրվում: Եղբորս տղան, տեսնելով, որ իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս, գործն էլ դատարանում է, եկավ, ինձ խնդրեց, որ գումար վերցնեմ մի տեղից և տամ իրեն: Ես տոկոսով գումար վերցրի, իսկ նա խոստացավ, որ ամեն ամիս կուղարկի տոկոսները, սակայն երկու ամիս ուղարկելուց հետո այլևս չուղարկեց: Քանի որ գումարը ես էի վերցրել, սկսեցին ինձնից պահանջել այն: Որոշ ժամանակ անց եղբորս մյուս տղան է ընկնում գումարային քաշքշուկի մեջ ու կրկին ինձ է դիմում, ես էլ ստիպված տունս գրավ դրեցի և գումարը տվեցի իրեն: Դա էլ արեցի, ոսկիներս էլ գրավ դրեցի, ամեն ինչ արեցի, ես մնացի ձեռնունայն ու հիմա էլ հնարավոր է՝ մի օր բանկը տունս ձեռքիցս առնի, և ես մնամ դրսում: Իրենք շատ անպատասխանատու մարդիկ դարձան, այն դեպքում, երբ իմ միակ հույսը իրենք էին: Իմ եղբոր ըտանիքը ինձ հետ շատ վատ է վարվում: Հաշվի չեն առնում իմ մենակությունը, այլ ամեն կերպ փորձում են գումարներ շորթել, որը իրենց մոտ լավ է ստացվում է: Արդեն այնքան պարտք է կուտակվել իմ անունով, այնքան պարտքատերեր են զանգում, որ իմ առողջական վիճակը գնալով վատանում է: Անընդհատ ինձ ասել են, որ լավ կլինի, փող են մեզ ուղարկելու, կփակենք պարտքերը, սակայն՝ ապարդյուն: Ոչ մեկ չունեմ, որ իմ մասին մտածի: Դիմել եմ բազմաթիվ տեղեր, սակայն մինչ օրս արդյունք չկա: Խնդրում եմ, ով ինչպես կարող է օգնել այս խրթին պատմություններից մի ելք գտնեմ, որ գոնե տնից չզրկվեմ»: [b]«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ում բացվել է հաշվեհամար՝ [/b] [b]Amd 2203101421160 00 Eur220310140201002 Rur 220310140029958 Usd 220310140623001[/b] Լուսանկարը և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր