Յագո Ասպաս. Ես չէի նկատել, որ Ռամոսը թքել է իմ վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Սելտայի» հարձակվող Յագո Ասպասը մեկնաբանել է Իսպանիայի Գավաթի խաղարկության ¼ խաղարկության` «Ռեալի» հետ առաջին խաղում (2:1) տեղի ունեցած դրվագը: Ըստ իսպանական լրատվամիջոցների, մադրիդցիների ավագ Սերխիո Ռամոսը թքել էր Ասպասի վրա:
«Ես նույնիսկ չէի նկատել, թե ինչ է տեղի ունեցել: Ինչ որ մեկը ինձ տեսանյութ էր ուղարկել, որից էլ իմացա, բայց մինչ այդ տեղյակ չէի:
Խաղի ժամանակ նման բաներ հազար անգամ լինում են, բայց ամեն ինչ մնում է խաղադաշտում», ասել է Ասպասը:



