Յագո Ասպասը՝ ֆուտբոլի պատմության ամենաարագ հեթ-տրիկի հեղինակ
Ինչպես հայտնում է իսպանական Marca պարբերականը, «Սևիլիա»-ի հարձակվող Յագո Ասպասը Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակիչ փուլում «Սաբադել»-ի հետ կայացած խաղի ժամանակ դարձել է ֆուտբոլի պատմության ամենաարագ հեթ-տրիկի հեղինակը: Ֆուտբոլիստը 4 րոպեի ընթացքում 3 գոլ է խփել և գերազնացել է «Լիվերպուլ»-ի նախկին հարձակվող Ռոբի Ֆաուլերի ռեկորդը, ով 1994 թվականին «Արսենալ»-ի դարպասը 3 գոլ էր խփել 4 րոպե 33 վայրկյանի ընթացքում: