Իրանը կարող է մասնակցել Սիրիայի հարցով բանակցություններին. Պետդեպ
ԱՄՆ պետքարտուղարությունն ակնկալում է, որ Իրանը կմասնակցի Վիեննայում Սիրիայի հակամարտության կարգավորման հարցով անցկացվելիք բանակցություններին: Այդ մասին հայտարարել է Պետդեպի ներկայացուցիչ Ջոն Քիրբին, հաղորդում է BBC-ն:
Նրա խոսքով՝ իրենք առայժմ սպասում են իրանական իշխանությունների վերջնական որոշմանը:
«Մեզ համար կարևոր է, որպեսզի քննարկմանը մասնակցություն ունենան մեր առանցքային գործընկերները»,-նշել է Քիրբին:
Բանակցություններին մասնակցելու են ԱՄՆ-ի, Ռուսաստանի և մի շարք եվրոպական ու արաբական պետությունների ներկայացուցիչներ: