211652_close_icon
views-count3747 դիտում article-date 10:25 21-01-2017

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի փակման պատճառները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կառավարության վերջին նիստում ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել էր ՀՀ քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայությունների արդիականացման հայեցակարգ, որի արդյունքում հնարավոր է՝ փակվի կամ ամբողջությամբ վերափոխվի «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով՝ այս նախաձեռնության համար հիմք է հանդիսացել նախորդ տարվա դեկտեմբերին բացահայտված սկանդալը. «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պաշտոնատար անձինք մարմնավաճառներ էին «մատակարարել» այնտեղ գտնվող դատապարտյալներին։ ՀՔԾ-ում հարուցվել էր քրեական գործ, երկու պաշտոնատար անձանց առաջադրվել էր մեղադրանք: Բայց սա միակ աղմկահարույց բացահայտումը չէր. ստուգումների արդյունքում բացահայտվել էին լուրջ խախտումներ հոգեմետ դեղերի մատակարարման հարցում, որտեղ մասնակցություն են ունեցել կալանավայրի պաշտոնյաները, ինչպես նաև «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվել են դատապարտյալներ, որոնք ամենևին էլ հիվանդ չեն եղել»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր