3396 դիտում
15:04 05-09-2019
Հայաստանում ՔԿՀ-ներում գետտոյական վիճակ է. բոլոր ՔԿՀ-ները փակման ենթակա են. Փաշինյան
Հայաստանի բոլոր քրեակատարողական հիմնարկերն էլ պահման պայմանների խնդիր ունեն: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեր ՔԿՀ-ների մեծ մասը ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափանիշներին չի համապատասխանում: Այն ինչ օրենքով նախատեսված է քրեակատարողական հիմնարկ, իրականում քրեակատարողական հիմնարկ չի, ուղղակի պարսպապատված տարածք է, որտեղ գետտոյական վիճակ է ավելի շատ, քան ՔԿՀ: Այս խնդիրը խորն է և միայն 2 նշված ՔԿՀ-ները չեն, որ այս տրամաբանությամբ փակման ենթակա են»,- ասաց վարչապետը արձագանքելով Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին, ով ներկայացնում էր Հայաստանի որոշ ՔԿՀ-ներում վերանորոգումներ իրականացնելու որոշման նախագիծը։
Նմանատիպ նյութեր
2805 դիտում
10:38 12-12-2018
Բարձիթողի վիճակ՝ ՔԿՀ-ներում. ձևավորվել են տարբեր խմբավորումներ․ «Ժամանակ»
1511 դիտում
11:52 17-01-2019
Նաիրա Զոհրաբյանի կարծիքով «Նուբարաշեն» ՔԿՀ-ն պետք է փակել և դատապարտյալներին տեղաբաշխել մյուս ՔԿՀ-ներում
Այս բաժնից
625 դիտում
19:15 23-11-2024
Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու
934 դիտում
18:21 23-11-2024
Նիկոլի ինքնահարցազրույցները գնալով էլ ավելի անորակ են դառնում՝ մեր երկրի կշռին համապատասխան․ Աշոտյան