ՀՀԿ-ից պատրաստվում է առաջադրվել նաև քաղաքացիական ավիացիայի նախկին ղեկավար Արտյոմ Մովսիսյանը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխող ՀՀԿ-ականները տարբեր համայնքներում «դռնեդուռ» ընկած փորձում են մարդկանց համոզել ընդգրկվել իրենց ռեյտինգային ցուցակներում, որպեսզի գոնե այդպես կարողանան ուրիշների դեմքով ձայներ ստանալ։ ՀՀԿ-ն ռեյտինգային ցուցակներում ընդգրկվելու առաջարկ է անում անգամ նախկին պաշտոնյաներին, որոնք ողջ ընտրատարածքում անգամ 100 ձայն չունեն։
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Արաբկիր, Աջափնյակ և Դավթաշեն համայնքն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում ՀՀԿ-ից պատրաստվում է առաջադրվել նաև քաղաքացիական ավիացիայի նախկին ղեկավար Արտյոմ Մովսիսյանը, որը, ինչպես գիտեք, քաղաքական կերպար չէ և ընտրություններին հազիվ թե կարողանա ձայն բերել։
ՀՀԿ-ի այս քայլերը, թերևս, պայմանավորված են վերջերս ներքին օգտագործման համար անցկացված սոցիոլոգիական հարցումների արդյունքներով, ըստ որի՝ իրենք հազիվ 20 տոկոս ձայն ունեն»,– ասել է Մարտիրոսյանը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]