211652_close_icon
views-count420093 դիտում article-date 22:27 20-01-2017

Սպանություն Երևանի կենտրոնում. դեպքի վայր են ժամանել Երևանի ոստիկանապետը, Կենտրոնի ոստիկանապետը, քննչականի պետը և մեծ թվով ՀԿԳ ավագ քննիչներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում: ժամը 21:40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կենտրոն վարչական շրջանի Թումանյան 37 շենքի 8 բնակարանում տղամարդու դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանութան Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Արտակ Պողոսյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի մեծ թվով քննիչներ՝ բաժնի պետ Վիգեն Մեսրոպյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Վլադիմիր Աստարյանի, Գոռ Ավագյանի և Վարդան Բադալյանի գլխավորությամբ: Տեղում է նաև ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ Կենտրոնի ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Այս պահին ոստիկաններն ու քննիչները բաժանվել են մի քանի խմբերի և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-քննչական գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու համար: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քննչական բաժնի պետ Վ. Մեսրոպյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբը և խմբում ներգրավված քննիչի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի /սպանություն/ հատկանիշով: Ոստիկաններն ու քննիչները տան մուտքի մոտ հատակին հայտնաբերել են 57-ամյա Արմեն Սուրմենլենյանի դին: Այս պահին տեղում աշխատում է դատաբժիշկը, ոստիկանության փորձաքրեագետը, իսկ քննիչները կատարում են դեպքի վայրի տեղազննություն: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-քննչական համատեղ գործողություններ՝ հանցագոործությունը կատարած անձի կամ անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ դեպքի վայր է ժամանել Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազ Արմեն Աֆանդյանը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 93+
93+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր