211652_close_icon
views-count56535 դիտում article-date 16:34 11-11-2014

Երևան-Գյումրի ավտոճանապարհի ողբերգության վայր են ժամանել մեծ թվով քննիչներ և ՀՀ Արդարադատության նախարարության «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի բաժնի պետն ու մասնագետները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ինչպես Շիրակի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն մի քանի ժամ է, Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզի քննչական վարչության մեծ թվով քննիչներ՝ վարչության պետ Սամվել Սիմոնյանի գլխավորությամբ, լրացուցիչ զննման և դատական փորձաքննություններ են սկսել երեկ՝ նոյեմբերի 10-ին, Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Հոռոմ գյուղի խաչմերուկում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի վայրում: Երևանից ժամանել են ՀՀ Արդարադատության նախարարության «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի բաժնի պետ Արսեն Ազիզյանը, ճանապարհատրանսպորտային պատահարների բաժնի պետ Արմեն Գևորգյանը և փորձագետ Վաչե Պողոսյանը, ովքեր մի քանի ժամ է, քննիչների հետ նշված գործողություններն են կատարում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Կարեն Մանանդյանի հանձնարարականով դեպքի վայր են բերվել վերամբարձ կռունկ և քարշակ, որպեսզի տրանսպորտային միջոցները տեղափոխվեն ոստիկանության Արթիկի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Այստեղ են նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության և Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի և ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2014/11/10/33062/]հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], նոյեմբերի 10-ին ավտովթար-հրդեհ էր տեղի ունեցել Շիրակի մարզում: Երևան-Գյումրի ավտոճանապարհի Հոռոմ գյուղի խաչմերուկում բախվել էին մարդատար ГАЗель-ն ու բեռնատարը, ինչի հետևանքով խոշոր հրդեհ էր առաջացել: Պատահարի հետևանքով զոհվել է 7 և վիրավորվել 7 ուղևոր: Մահացածներից մի քանիսը ամբողջովին այրվել են: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 80+
80+

Նմանատիպ նյութեր