«Անալիտիկ» կայքի խմբագիրը առաջիկայում ազատ կարձակվի. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ առաջիկայում հնարավոր է՝ «Անալիտիկ» կայքի խմբագիր Անի Հովհաննիսյանն ազատ կարձակվի։
Բանն այն է, որ «Ալյանս» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, որի պատճառով այդ կայքի խմբագիրը հայտնվել է ճաղերի հետևում, առաջիկա օրերին հայտարարելու է Գագիկ Ծառուկյանի դաշինքին միանալու մասին։
Եվ որպեսզի Անի Հովհաննիսյանի բանտարկված մնալու փաստը չխանգարի ոչ իրեն, ոչ Ծառուկյանին՝ որոշել են ամեն գնով ազատ արձակել կին խմբագրին»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]