211652_close_icon
views-count20837 դիտում article-date 15:32 18-09-2018

Շատ մեծ որս են կուլ տվել, մարսողական համակարգի խնդիրներ կունենան. «Yerevan today» կայքի գլխավոր խմբագիրը՝ խուզարկության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Tert.am

«Yerevan today» խմբագրությունում երեկ տեղի ունեցած խուզարկությունը կատարվել է բազմաթիվ խախտումներով. այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց «Yerevan today» կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյան և նշեց, որ փաստաբանը արձանագրել էր 7 խախտում: Գրում է [url=http://www.tert.am/am/news/2018/09/18/sevak-hakobyan/2794609]Tert.am[/url]-ը։ Նախ, ըստ Հակոբյանի՝ խուզարկությունը սկսել են առանց փաստաբանի: «Չէին կարող այդքան սպասել: Սկսելուց մի քանի րոպե անց եկավ փաստաբանը, բայց նրանք ներս չէին թողնում, ասելով՝ ուշացել ես, հեռախոսազանգից հետո թույլատրեցին, որ փաստաբանը ներս մտնի»,-ասաց նա և նշեց, որ երկրորդ փաստաբանին ևս զանգից հետո են թույլ տվել: Բացի այդ, ըստ Սևակ Հակոբյանի՝ քննչական հատուկ գործողություն իրականացնող անձինք ամբողջ ընթացքում կապի մեջ էին ինչ-որ պաշտոնյայի հետ, բայց նրա անունն իր մոտ չեն տվել: Ըստ նրա՝ իրավապահներն իրենց մոտ եկել էին փնտրելու ապացույցներ՝ արդյոք իրավապահ մարմիններին գաղտնալսելու ձայնագրությունը առաջինը իրենց մոտի՞ց է տարածվել, թե՞ ոչ, մինչդեռ խուզարկել են ամեն ինչ. նյութեր, ռեզյումեներ, հայտարարություններ և այլն: «Նրանք նայել են մեր բոլոր ֆինանսական թղթերը, որոնք կապ չունեին գործի հետ,»-ասաց նա: Բացի այդ, ըստ խմբագրի՝ խուզարկություն իրակացնող խումբն ասում էր, որ փաստաբաններն իր տարբերություն իրենց, ներսուդուրս չեն կարող անել: Ի դեպ, Սևակ Հակոբյանը հայտարարեց, որ խուզարկության նախօրեին՝ կիրակի օրվանից, կայքի վրա DDos հարձակումներ են տեղի ունեցել, և ենթադրում են, որ նյութեր տեղադրելու փորձ է արվել: Հարցին, թե հայցով դիմելո՞ւ են դատարան, Սևակ Հակոբյանը պատասխանեց. «Շատ մեծ որս են կուլ տվել և մարսողական համակարգի խնդիրներ կունենան, թե ոնց կլինի, առաջիկայում կերևա»: Ըստ նրա՝ ճնշումները ոչ միայն իրենց կայքի վրա են, այլ ընդհանուր ազատ մտքի նկատմամբ կա ճնշում: «Ես նկատում եմ Հայաստանում ազատ խոսքի նկատմամբ ճնշում»,-ասաց նա: Հարցին, թե համաձա՞յն է, որ սրա տակ քաղաքական ենթատեքստ կա, և թիրախավորվել է, քանի որ Ռոբերտ Քոչարյանի կայքն է, Սևակ Հակոբյանը չհամաձայնվեց. «2014 թ. կայքի բացվելուց հետո մեզ կապել են բազմաթիվ մարդկանց հետ, նախ՝ Հրանուշ Հակոբյանի հետ, որովհետև նույն հարկում էինք, հետո հայտի ընկերության հետ, քանի որ լոգոյի գույները նույնն էր, հետո Ռուբեն Հակոբյանի հետ, քանի որ հորեղբայրս է, հետո՝ Քոչարյանի հետ, քանի որ մեր և իր գրասենյակները գտնվում են նույն շենքում: Երևի թե, մեր պատկանելությունը, կապն այն է, որ գտնվում ենք նույն շենքում: Կայքի տնօրենը, սեփականատերը հանդիսանում է Վարդան Հովնանյանը: Քոչարյանը մեր կայքի հետ կապ չունի»,-ասաց նա: Սևակ Հակոբյանը նաև նշեց՝ Քոչարյանի հետ ասոցացնում են, որովհետև վերջին շրջանում հարցազրույցներն իրենց կայքում են թողարկվել: «Դա սուտ է, ընդամենը երկու հարցազրույց ենք ունեցել Քոչարյանի հետ, առաջինը վաղ է եղել, գրավոր հարցերին պատասխանել է կարճ, երկրորդը հայտնի գաղտնալման հաջորդ օրը եղած հարցազրույցն է: Որևէ մեկին հիմք չպետք է տա, որ հարցազրույցները մեր մոտով են գնում»,-ասաց նա: Ի դեպ, խուզարկությունից հետո տարել են համակարգիչների կոշտ սկավառակներն ու իր համակարգիչը: Սևակ Հակոբյանը նաև նշեց, որ պատրասատվում են դիմել մամուլի ազատության խնդիրներով զբաղվող հայաստանյան և միջազգային կառույցներին: Աղբյուրը՝ [url=http://www.tert.am/am/news/2018/09/18/sevak-hakobyan/2794609]Tert.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր