Շատ տարօրինակ բաներ են կատարվում դատարանում. ավելի քան 1 տարի բանտարկված՝ Անալիտիկ կայքի խմբագիր Անի Հովհաննիսյան
«Ինչպես հայտնի է, իմ վերաբերյալ քրեական գործը բաղկացած է 18 հատորից: Այո, մի զարմացեք, շուրջ մեկ տարի ՀՔԾ-ն իր ամբողջ ռեսուրսով լծվել էր իմ մասին որևէ վարկաբեկիչ տվյալ հայթայթելու անիմաստ գործին:
Այս անիմաստ գործունեությունը ՀՔԾ-ն ծավալել էր, որպեսզի ինչ-որ կերպ հիմնավորի իմ նախնական ապօրինի կալանքը:
Արդյունքում ստացվեց ահա այսպիսի բազմահատորանոց, բայց հիմնազուրկ քրեական գործ, որը կրկնակի անգամ մեծ է քան Ավետիսյանների ընտանիքը սպանած Պերմյակովի քր ծգործը: Կարծում եմ դատավորի առջև դրված հատորների բուրգը շատ խոսուն է ստացվել:
Ի դեպ, շատ տարօրինակ բաներ են կատարվում դատարանում: Վկաներից մեկը դատական նիստերի օրը հիվանդանում է և չի ներկայանում, մյուս վկան ազատազրկման վայրում է, դե իսկ տուժող Տիգրան Ուրիխանյանն էլ ընդհանրապես դատարան չի գալիս:
Հիշեցնեմ, որ ինձ կալանավորել են Տիգրան Ուրիխանյանի հաղորդման՝ բողոքի հիման վրա:
Հաջորդ դատական նիստում պետք է դատարան ներկայանա ազատազրկման վայրից վկա՝ Տիգրան Ուրիխանյանի օգնական, Սարգիս Հարությունյանը: Նիստը նշանակված է մայիսի 18-ին ժամը 15:00-ին»:
[b]Ավելի քան 1 տարի շինծու քրեական գործով բանտարկված Անալիտիկ կայքի խմբագիր Անի Հովհաննիսյան[/b]