211652_close_icon
views-count994 դիտում article-date 13:50 08-02-2024

Կեղծ աճուրդներ էին կայացել և հողատարածքներ ձեռք բերողներին տրամադրվել էին կեղծ փաստաթղթեր. Վարդապետյան

Հակակուռուպցիոն դատարանը բավարարել է  Գլխավոր դատախազության հայցապահանջը, որով անվավեր է ճանաչվել 2007 թվականի մայիս 26-ին կայացած աճուրդը: Այս մասին այսօր՝ փետրվարի 8-ին, կառավարության նիստում հայտնեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ ներկայացնելով Ծաղկաձորի հարակից հողատարածքը պետությանը վերադարձնելու և ՏԿԵ նախարարությանը կցելու մասին չզեկուցվող նախագիծը։

Նրա խոսքով՝ Գլխավոր դատախազությունը դատարանին առաջարկել էր, որպես հետևանք անվավեր ճանաչել այն ժամանակ Կոտայքի մարզպետի պաշտոնը զաբաղեցնող անձի(Կովալենկո Շահգալդյանի) նրա խորհրդականի(Կարեն Մարգարյանի) միջև 2007 թվականի մայիս 31-ին կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրը, դրա հիման վրակ տարված Ծաղկաձոր համայնքում գտնվող մոտ 24 հազար ք/մ հողամասի նկատմամբ մարզպետի խորհրդականի սեփականության իրավունքի գրանցումը, մարզպետի խորհրդականի, ով հետագայում նշանակվել է մարզպետի տեղակալ, և նախկին մարզպետի որդու միջև 2015 թվականի հոկտեմբերին կնքված առուվաճառքի պայմանագիրը, դրա հիման վրա նախկին մարզպետի որդու անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը։

Վարդապետյանը ներկայացրեց նաև գործի նախապատմությունը, ըստ որի 2007 թվականի կառավարության որոշմամբ Կոտայքի մարզի համայքնների վարչական սահմաններից դուրս  գտնվող անտառային հողերից 558 800 ք/մ և Հրազդան համայնքի անտառային հողից 364 800 ք/մ-ն անհատույց սեփականության իրավունքով փոխանցվել էր համայնքին, այնուհետև Կոտայքի մարզպետարանի և Հրազդանի քաղաքապետարանի կողից հողատարածքների իրականացման վերաբերյալ կեղծ աճուրդներ էին կայացվել և կոնկերտ հողատարածքներ ձեռք բերելու ցանկություն ունեցող անձանց տրամադրվել էին կեղծ փաստաթղթեր, ինչն էլ հնարավորություն էր տրվել իրենց անվամբ գրանցել հողատարածքը:

Ըստ գլխավոր դատախազի՝ վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել Կոտայքի մարզպետի, մարզպետարանի հողաշինության հողօգտագործման բաժնի պետի, նույն բաժնի գլխավոր մասնագետի, գլխավոր հաշվապահի, Հրազդանի քաղաքապետի և քաղաքապետարանի մի խումբ աշխատակիցների նկատմամբ վաղեմության ժամկետի լրացման հիմքով վարույթը կարճել, դրանից հետո դատախազությունը 14 հայց է ներկայացրել, որից 6-ը բավարարվել է։

Հիշեցնենք, որ խոսքը Քննչական կոմիտեի ներկայիս գլխավոր քարտուղար Կարեն Մարգարյանի կողմից 2007թ․ անտառ գնելու՝ Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի պաշտոնավարման տարիներին կազմակերպված աճուրդների օրինականության մասին է։ Այդ աճուրդներից մեկի ժամանակ 2.4 հեկտար անտառապատ հողատարածք է գնել այն ժամանակ մարզպետի խորհրդականի պաշտոնը զբաղեցնող Կարեն Մարգարյանը։ Հողամասի սեփականատեր դառնալուց տարիներ անց Մարգարյանն այն վաճառել է մարզպետի որդուն՝ Չարենցավան համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանին։

Նմանատիպ նյութեր