211652_close_icon
views-count9806 դիտում article-date 09:30 18-01-2017

Արաբկիրում թեժ պայքար է սպասվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի Արաբկիր վարչական շրջանն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում թեժ պայքար է սպասվում։ Վերջին տվյալներով՝ ՀՀԿ-ում հանգրվանած Արտակ Սարգսյանը՝ ՍԱՍ-ի Արտակը, ստիպված կլինի մրցակցության մեջ մտնել Արաբկիրում իրապես հեղինակություն ունեցող անձանց հետ։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այդ ընտրատարածքից պատգամավոր է առաջադրվելու Արաբկիրի նախկին թաղապետ, «Երիցյաններ» ընկերության սեփականատեր Ալբերտ Երիցյանը։ Նա, հիշեցնենք, բավական մեծ ձայներով թաղապետ ընտրվեց։ Իսկ թե ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններում, որ ընտրացուցակով է առաջադրվելու որպես ռեյտինգային պատգամավորի թեկնածու, առայժմ հնարավոր չեղավ պարզել։ Ալբերտ Երիցյանը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր