211652_close_icon
views-count2533 դիտում article-date 08:39 27-07-2016

Սիսիանի քաղաքապետի ընտրություններում թեժ պայքար է սպասվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 2-ին տեղի ունենալիք Սիսիանի քաղաքապետի ընտրություններում բավական թեժ պայքար է սպասվում։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ իշխանական թեկնածուն լինելու է ՀՀԿ անդամ Սամվել Թանգյանը, որը Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետն է։ Նրանից բացի՝ Սիսիանի քաղաքապետի պաշտոնի համար հնարավոր է առաջադրվի նաև Սիսիանի նախկին քաղաքապետ Լավրենտ Սարգսյանի որդին՝ Արթուր Սարգսյանը։ Վերջինս զբաղեցնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության նախաբացթողումային հսկողության բաժնի պետի պաշտոնը։ Կապանում, ամենայն հավանականությամբ, կրկին քաղաքապետ կդառնա Աշոտ Հայրապետյանը։ Իսկ ինչ վերաբերում է Գորիս և Մեղրի քաղաքներին, այստեղ կատարյալ անորոշություն է տիրում։ Ինչպես հայտնի է՝ ՀՀ իշխանությունները վերը նշված քաղաքների հարևանությամբ գտնվող բոլոր գյուղերը միավորել են այդ երկու համայնքների մեջ, և այժմ դրանց բնակիչները ևս պետք է Գորիսի և Մեղրիի քաղաքապետեր ընտրեն»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր