Հենրիխ Մխիթարյան. Մեզ մեծ հանդիպում է սպասվում
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը անդրադարձել է ԱՊԼ-ի 21-րդ տուրում «Լիվերպուլի» հետ հանդիպմանը, որը կայանալու է հուվարի 15-ին:
«Բոլորը սպասում են «Լիվերպուլի» հետ հանդիպմանը: Դա մեծ հանդիպում է լինելու և ես գիտեմ այս հակամարտության պատմությունը:
Մենք պետք է պատրաստ լինենք, պատրաստ լինենք խաղալ թիմի և երկրպագուների համար: Ամեն ինչ պետք է անենք հաղթանակի համար, որովհետև դա պատմության մեջ է մտնելու: Բացի այդ, մեզ 3 միավոր է պետք:
«Լիվերպուլը» նախորդ տարվա համեմատ ավելի ուժեղ է դարձել: Ես շատ լավ գիտեմ Կլոպին: Նա մեծագույն մարզիչներից մեկն է, որը կարող է թիմին նոր մակարդակի բարձրացնել: Կլոպի թիմը շատ հետաքրքիր ֆուտբոլ է ցուցադրում: Կարծում եմ, լավ խաղ կստացվի», ասել է Մխիթարյանը: