Հենրիխ Մխիթարյան. Ցանկանում եմ մրցանակս կիսել թիմի հետ
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլը` «Սանդերլենդի» դարպասը, [url=https://shamshyan.com/hy/article/2017/01/13/1055925/]ճանաչվել է[/url] Անգլիայի առաջնության դեկտեմբեր ամսվա լավագույն գոլը:
Այս առթիվ հայ ֆուտբոլիստը նշել է. «Ինձ համար մեծ պատիվ է Պրեմիեր լիգայի ամսվա մրցանակ ստանալը: Ցանկանում եմ այն կիսել իմ թիմի հետ», գրել է Մխիթարյանը իր ֆեյսբուքյան էջում:
Նշենք, որ Մխիթարյանի մյուս թիմակիցը` շվեդ հարձակվող Զլաթան Իբրահիմովիչը, [url=https://shamshyan.com/hy/article/2017/01/13/1055934/]ճանաչվեց[/url] դեկտեմբեր ամսվա լավագույն խաղացող ԱՊԼ-ում:


