Հենրիխ Մխիթարյան. Իբրահիմովիչը ցանկանում է Աստված լինել, բայց դա այդպես չէ
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է իր թիմակից Զլաթան Իբրահիմովիչի խաղամակարդակը:
«Բոլորն էլ գիտեն, որ Իբրահիմովիչը ցանկանում Աստված լինել: Սակայն դա այդպես չէ: Նա իսկապես հիանալի տղա է և մեծ անձնավորություն:
Վստահ եմ, որ այս մրցաշրջանում նա ունակ է 30-35 գոլ խփել, եթե ոչ ավելին: Բոլորն էլ գիտեն, որ Զլաթանը սուպերաստղ է:
Շատ ուրախ եմ, որ նա շարունակում է այդքան գնդակ խփել» ասել է Մխիթարյանը: